Հավելվածը հնարավորություն է տալիս կատարել տարբեր պատվերներ։ Եթե ուզում եք տանել մարդկանց կամ բեռներ, անհրաժեշտ է ավտոմոբիլ։ Կա աշխատանք կենցաղային վարպետների, հետիոտն սուրհանդակների և այլ մասնագետների համար։ Անցեք արագ գրանցում, ներբեռնեք հավելվածը և Ձեզ հասանելի կլինեն պատվերներ այն ոլորտից, որը դուք ընտրել եք։
Հավելվածում կա տեղեկատվություն պատվերի մասին, այդ թվում՝ դրա արժեքը և վճարման տարբերակը։ Շատ օգտատերեր ընտրում են հաշվարկների անկանխիկ տեսակը՝ այն հարմար է և կատարողի, և պատվիրատուի համար։
Միջնորդավճարի չափը կախված է տարածաշրջանից, անցկացվող գովազդային արշավներից, համագործակցության պայմաններից։ Միշտ կա նվազագույն տոկոսով աշխատելու հնարավորություն։ Հավելվածը միշտ ցույց է տալիս կոնկրետ գումարը, որը դուք կստանաք պատվերի համար։