Գաղտնիության քաղաքականությունը Taxsee Driver բջջային հավելվածն օգտագործելիս
Taxsee Driver բջջային հավելվածի օգտագործման
գաղտնիության քաղաքականություն
Սույն քաղաքականությունը կարգավորում է ինտերնետի միջոցով ավտոմատացման գործիքների օգտագործմամբ Taxsee Driver բջջային հավելվածի օգտատերերի անձնական և այլ գաղտնի տվյալների հավաքագրման և մշակման գործընթացը: Սույն քաղաքականությունն ինտերնետում https://taximaxim.am/driver կամ https://taximaxim.com/driver հասցեներում տեղադրված ենթալիցենզային պայմանագրի անբաժանելի մասն է և գործում է դրա հետ միաժամանակ:
Ընդհանուր դրույթներ
1. Սույն քաղաքականության շրջանականերում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1.1. Անձնական տվյալներ` ցանկացած տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է որոշակի կամ որոշված ​​ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտին):
1.2. Բջջային հավելված՝ Taxsee Driver էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար նախատեսված ծրագիր, որը տեղադրվում է Օգտատիրոջ՝ iOS, Android, Windows Phone շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքի վրա և որը թույլ է տալիս ավտոմատացնել Օգտատիրոջ մուտքը տվյալների բազային:
1.3. Կայք՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և տեղեկատվական համակարգում պարունակվող այլ տեղեկատվության համար նախատեսված ծրագրերի ամբողջություն, որին հասանելիությունն ապահովվում է դոմենային անունների և (կամ) ցանցի հասցեների միջոցով, որոնք թույլ են տալիս նույնականացնել կայքերն ինտերնետում: Ինտերնետում իրավատիրոջ կայքի հասցեները` https://taximaxim.am/driver կամ https://taximaxim.com/driver:
1.4. Իրավատեր՝ անձ, ում պատկանում է կայքի օգտագործման, ինչպես նաև բջջային հավելվածի օգտագործման և տարածման իրավունքը, և որն իրականացնում է Օգտատերերի անձնական տվյալների մշակումը:
1.5. Օգտատեր՝ անձ, ով օգտագործում է բջջային հավելվածը պարզ (ոչ բացառիկ) լիցենզիայի հիման վրա և Իրավատիրոջը տրամադրում է իր անձնական տվյալները:
1.6. Պատվիրատու՝ անձ, ով տեղեկացնում է Իրավատիրոջն իրեն ուղևորների փոխադրման, ապրանքների (բեռների) առաքման, բեռնաբարձման, բեռնաթափման աշխատանքների կատարման (այսուհետ՝ տրանսպորտային ծառայություններ) հետ կապված ծառայությունների մատուցման առկա անհրաժեշտության մասին:
1.7. Անձնական​​տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն (գործառնություն) կամ գործողությունների (գործառնությունների) ամբողջություն, որն իրականացվում է անձնական տվյալների հետ՝ ավտոմատացման միջոցների օգտագործմամբ, կամ առանց դրանց, ներառյալ՝ անձնական տվյալների հավաքագրումը, ձայնագրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտումը (թարմացումը, փոփոխումը), դուրս հանումը, օգտագործումը, փոխանցումը (տարածումը տրամադրումը, մատչելիությունը), դիմազրկումը, ուղեփակումը, ջնջումը, ոչնչացումը:
1.8. Անձնական տվյալների ավտոմատացված մշակում՝ հաշվիչ տեխնիկայի միջոցով անձնական տվյալների մշակումը:
1.9. Անձնական​​տվյալների տրամադրում՝ որոշակի անձի կամ անձանց որոշակի շրջանակի համար անհատական ​​տվյալների բացահայտմանն ուղղված գործողություններ:
1.10. Անձնական տվյալների ուղեփակում՝ անձնական ​​տվյալների մշակման ժամանակավոր դադարեցում (բացառությամբ այն դեպքերի, երբ մշակումն անհրաժեշտ է անձնական տվյալների հստակեցման համար):
1.11. Անձնական տվյալների ոչնչացում՝ գործողություններ, որոնց արդյունքում անհնար է դառնում վերականգնել տեղեկատվական համակարգում անձնական տվյալների բովանդակությունը և (կամ) ոչնչացվում են անձնական տվյալների նյութական կրիչները:
1.12. Անձնական տվյալների տեղեկատվական համակարգ` տվյալների բազայում պարունակվող անձնական տվյալների ամբողջություն և դրանց մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ:
1.13. Cookie ֆայլեր՝ կայքի միջոցով ուղարկված տվյալներից հատվածներ, որոնք պահպանվում են համակարգչում, բջջային հեռախոսում կամ այլ սարքի վրա, որով Օգտատերը այցելում է կայք, որն օգտագործվում է կայքում Օգտատիրոջ գործողությունների մասին տվյալների պահպանման համար:
1.14. Սարքի նույնացուցիչ՝ եզակի տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել Օգտատիրոջ սարքավորումը, որի վրա տեղադրված է բջջային հավելվածը՝ հենց սարքավորման կողմից տրամադրվող կամ բջջային հավելվածի կողմից հաշվարկվող:
2. Բջջային հավելվածի տեղադրումն Օգտատիրոջ կողմից իր սարքավորման վրա կամ ցանկացած այլ ձևով բջջային հավելվածի օգտագործումը, ինչպես նաև կայքի օգտագործումը նշանակում է Օգտատիրոջ համաձայնությունը սույն քաղաքականության հետ, ներառյալ՝ Իրավատիրոջ կողմից Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման համաձայնությունը այն դեպքերում, երբ գործող օրենսդրության դրույթները պահանջում են այդպիսի համաձայնություն:
Անձնական տվյալներ
3. Անձնական տվյալների մշակման ընթացքում Օգտատերն իրավունք ունի.
3.1. Իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություններ ստանալ, այդ թվում `
3.1.1. Անձնական տվյալների մշակման փաստի հաստատում:
3.1.2. Անձնական ​​տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակները:
3.1.3. Անձնական տվյալների մշակման նպատակներն ու կիրառվող մեթոդները:
3.1.4. Տեղեկություններ՝ անձնական տվյալների մշակումն իրականացնող անձի անվանման և գտնվելու վայրի, անձնական տվյալներ ստանալու իրավունք ունեցող անձանց (բացառությամբ, Իրավատիրոջ աշխատողների), կամ անձանց մասին, որոնք մուտք ունեն անձնական տվյալներին կամ որոնց կողմից անձնական տվյալները կարող են հրապարակվել՝ Իրավատիրոջ հետ կնքած պայմանագրի կամ գործող օրենսդրության հիման վրա:
3.1.5. Մշակվող անձնական տվյալները, որոնք վերաբերում են անձնական տվյալների համապատասխան սուբյեկտին, դրանց ստացման աղբյուրը, եթե նման տվյալների ներկայացման այլ կարգ օրենքով նախատեսված չէ:
3.1.6. Անձնական տվյալների մշակման ժամկետները, այդ թվում՝ դրանց պահպանման ժամկետները:
3.1.7. Օգտատիրոջ՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքներն իրականացնելու կարգը:
3.1.8. Տեղեկատվություն՝ տվյալների կատարված կամ ենթադրվող անդրսահմանային փոխանցման մասին:
3.1.9. Իրավատիրոջ հանձնարարությամբ անձնական տվյալների մշակում իրականացնող անձի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը և հասցեն, եթե մշակումը հանձնարարվել է կամ կհանձնարարվի այդ անձին:
3.1.10. Գործող օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
3.2. Պահանջել Իրավատիրոջից իր անձնական տվյալների հստակեցում, ուղեփակում, ոչնչացում՝ այն դեպքում, եթե անձնական տվյալները թերի են, հնացած, ոչ ճշգրիտ, ապօրինի կերպով ստացված կամ անհրաժեշտ չեն մշակման համար հայտարարված նպատակի համար, ինչպես նաև ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
3.3. Բողոքարկել Իրավատիրոջ գործողությունները կամ անգործությունն անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավասու մարմնին կամ դատական կարգով, եթե Օգտատերը կարծում է, որ Իրավատերն իրականացնում է իր անձնական տվյալների մշակումը՝ խախտելով գործող օրենսդրության պահանջները կամ այլ կերպ խախտում է իր իրավունքները և ազատությունները:
3.4. Իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ներառյալ՝ վնասների փոխհատուցման և (կամ) դատական կարգով բարոյական վնասի փոխհատուցման:
4. Անձնական տվյալների մշակման ընթացքում Իրավատերը պարտավորվում է.
4.1. Օգտվողին նրա խնդրանքով տրամադրել հետևյալ տեղեկատվութունը.
4.1.1. Անձնական տվյալների մշակման փաստի հաստատում:
4.1.2. Անձնական ​​տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակները:
4.1.3. Անձնական տվյալների մշակման նպատակներն ու կիրառական մեթոդները:
4.1.4. Իր անվանումը և գտնվելու վայրը, տեղեկություններ՝ անձնական տվյալներ ստանալու իրավունք ունեցող անձանց (բացառությամբ, աշխատողների), կամ անձանց մասին, որոնք մուտք ունեն անձնական տվյալներին կամ կարող են հրապարակել անձնական տվյալները՝ պայմանագրի կամ գործող օրենսդրության հիման վրա,
4.1.5. Օգտատիրոջ մշակվող անձնական տվյալները, դրանց ստացման աղբյուրը, եթե նման տվյալների տրամադրման այլ կարգ օրենքով նախատեսված չէ:
4.1.6. Անձնական տվյալների մշակման ժամկետները, այդ թվում՝ դրանց պահպանման ժամկետները:
4.1.7. Օգտատիրոջ՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքներն իրականացնելու կարգը:
4.1.8. Տեղեկատվություն՝ տվյալների կատարված կամ ենթադրվող անդրսահմանային փոխանցման մասին:
4.1.9. Իրավատիրոջ հանձնարարությամբ անձնական տվյալների մշակում իրականացնող անձի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը և հասցեն, եթե մշակումը հանձնարարվել է կամ կհանձնարարվի այդ անձին:
4.1.10. Գործող օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
4.2. Ապահովել միջոցառումների ձեռնարկումը՝ Օգտատիրոջ անձնական տվյալներին չթույլատրված մուտքը կանխելու համար:
4.3. Հրապարակել կամ այլ կերպ տրամադրել անսահմանափակ մուտք այն փաստաթղթին, որով սահմանվում է անձնական տվյալների մշակման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության իրականացվող պահանջների մասին տվյալների վերաբերյալ քաղաքականությունը:
5.Անձնական տվյալների հավաքագրման և մշակման նպատակն Օգտատիրոջ և Իրավատիրոջ միչև պայմանագրի (ենթալիցենզային համաձայնագրի) կնքումն է: Անձնական տվյալների հավաքագրման ու մշակման ընթացքում Իրավատերն այլ նպատակներ չի հետապնդում՝ բացի ենթալիցենզային համաձայնագրի կատարման նպատակից:
6. Օգտատիրոջ անձնական տվյալները պահվում են էլեկտրոնային կրիչի վրա և մշակվում են անձնական տվյալների մշակման ավտոմատացված համակարգերով:
7. Իրավատերը հավաքագրում և մշակում է Օգտատիրոջ հետևյալ անձնական տվյալները.
7.1. Ազգանունը, անունը, հայրանունը:
7.2. Ծննդյան ամսաթիվը:
7.3. Բաժանորդային հեռախոսահամարը:
7.4. Լուսանկարչական պատկեր (Օգտատիրոջ լուսանկարը բջջային հավելվածից օգտվողներին հասանելի լինելու համաձայնությունը համարվում է տրված Օգտատիրոջ կողմից լուսանկարը բջջային հավելվածում ներբեռնելու պահից):
7.5. Տրանսպորտային միջոցի վարման իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը:
7.6. Ավտոմեքենայի պետական​​գրանցման նշանը:
7.7. Օգտատիրոջ անձնական տվյալները, բացառությամբ լուսանկարի, ոչնչացվում են Իրավատիրոջ կողմից բջջային հավելվածում գրանցվելու պահից 24 ժամվա ընթացքում: Օգտատիրոջ գրանցումից հետո նրա կողմից տրամադրված անձնական տվյալները, բացառությամբ լուսանկարի, չեն պահպանվում և ապագայում չեն օգտագործվում, Իրավատերը չի պահպանում, չի մշակում և չի օգտագործում անձնական տվյալները, չի հանդիսանում անձնական տվյալների մշակման օպերատոր:
8. Օգտատիրոջ անձնական տվյալների ոչնչացումը կատարվում է առանց դրանց հետագա վերականգնման հնարավորության:
9. Իրավատերը պահպանում և օգտագործում է Օգտատիրոջ՝ անձնական տվյալներ չհամարվող և Օգտատիրոջը նույնականացնելու հնարավորություն չտվող հետևյալ տվյալները.
9.1. Տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը և գույնը:
9.2. Տրանսպորտային միջոցի պետական​​գրանցման նշանի թվային մասը:
9.3. Անունը:
10. Օգտատիրոջ անձնական տվյալներին մուտք ունեն միայն Իրավատիրոջ աշխատողները, բացառությամբ լուսանկարի, որը հասանելի է նաև Ծառայության օգտատերերին: Իրավատերը չի տարածում Օգտագործողի անձնական տվյալները, ինչպես նաև երրորդ անձանց չի տալիս դրանց մուտքի իրավունք (բացառությամբ լուսանկարի)՝ առանց Օգտատիրոջ նախնական համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրավասու պետական մարմիններին անձնական տվյալների տրամադրման դեպքերի:
11. Իրավատերն իրականացնում է հետևյալ միջոցառումները`Օգտատիրոջ անձնական տվյալների չթույլատրված մուտքը կանխելու համար.
11.1. Նշանակում է անձնական​​տվյալների մշակման կազմակերպման պատասխանատու աշխատողներ:
11.2. Կիրառում է Օգտագործողի անձնական տվյալների անվտանգության ապահովման կազմակերպչական և տեխնիկական միջոցներ, մասնավորապես`
11.2.1. Սահմանում է անձնական​​տվյալների տեղեկատվական համակարգերում անձնական​​տվյալների անվտանգության վերաբերյալ սպառնալիքները:
11.2.2. Կազմակերպում է այն տարածքների անվտանգության ապահովման ռեժիմը, որտեղ տեղադրված է տեղեկատվական համակարգը, որը կանխում է այդ տարածք այն անձանց անվերահսկելի ներթափանցման կամ գտնվելու հնարավորությունը, ովքեր չունեն այդ տարածքներ մուտքի իրավունք:
11.2.3. Ապահովում է անձնական տվյալների կրիչների անվտանգությունը:
11.2.4. Հաստատում է անձնական​​տվյալներին մուտք ունենցող անձանց ցուցակը, ինչն անհրաժեշտ է իրենց ծառայողական (աշխատանքային) պարտականությունների կատարման համար:
11.2.5. Օգտագործում է տեղեկատվության պաշտպանության միջոցներ, որոնք անհրաժեշտ են անձնական տվյալներին չթույլատրված մուտքը կանխելու համար:
11.2.6. Գնահատում է անձնական տվյալների անվտանգության ապահովման համար ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը:
11.2.7. Ապահովում է անձնական​​տվյալներին չթույլատրված մուտքի բացահայտումը և միջոցների ձեռնարկումը:
11.2.8. Վերականգնում է չթույլատրված մուտքի արդյունքում փոփոխված կամ ոչնչացված անձնական տվյալները (նման վերականգնման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում):
11.2.9. Սահմանում է անձնական տվյալների տեղեկատվական համակարգում մշակվող անձնական տվյալներին մուտքի կանոնները:
11.2.10. Վերահսկողություն է իրականացնում անձնական տվյալների անվտանգության ապահովման կապակցությամբ իրականացված միջոցառումների և անձնական տվյալների տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության մակարդակի նկատմամբ:
12. Օգտատերն իրավունք ունի Իրավատիրոջից պահանջելու իր անձնական տվյալների հստակեցում (արդիականացում), ուղեփակում կամ ոչնչացում, եթե անձնական տվյալները թերի են, հնացած, ոչ ճշգրիտ, ապօրինի ձեռք բերված կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակների իրականացման համար, ինչպես նաև հետ կանչելու անձնական տվյալների մշակման իր համաձայնությունը` Իրավատիրոջը համապատասխան գրավոր դիմում և (կամ) պահանջ փոստով, ստացման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով ուղարկելու կամ այն անձամբ Իրավատիրոջ գտնվելու վայր ներկայացնելու միջոցով: Իրավատիրոջ գտնվելու վայրը նշված է կայքի համապատասխան բաժնում: Նշված հարցումը/պահանջը պետք է պարունակի Օգտատիրոջ կամ նրա ներկայացուցչի անձը հաստատող հիմնական փաստաթղթի համարը, տեղեկություններ նշված փաստաթղթի տրման ամսաթվի, այն տվող մարմնի մասին, Օգտատիրոջ բնակության վայրի հասցեն, Օգտատիրոջ՝ Իրավատիրոջ հետ ունեցած հարաբերությունները հաստատող տեղեկություններ (Օգտատիրոջ ID համարը), կամ տեղեկություններ, որոնք այլ կերպ հաստատում են անձնական տվյալների մշակման փաստը, Օգտատիրոջ անձնական տվյալների հստակեցման, ուղեփակման կամ ոչնչացման պահանջը կամ անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչի ծանուցումը, Օգտատիրոջ կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը: Իրավատերը պարտավոր է պատճառաբանված պատասխան ներկայացնել Օգտատիրոջ հարցման/պահանջի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում:
Աշխարհագրական տվյալներ
13. Իրավատերը բջջային հավելվածի միջոցով տվյալներ է ստանում Օգտատիրոջ գտնվելու վայրի մասին (աշխարհագրական տվյալներ): Օգտատիրոջ աշխարհագրական տվյալները փոխանցվում են միայն բջջային հավելվածի օգտագործման ժամանակ: Օգտատերն իր հայեցողությամբ կարող է արգելել աշխարհագրական տվյալների փոխանցումը՝ փոխելով բջջային սարքի համապատասխան կարգավորումները, սակայն դա կարող է հանգեցնել բջջային հավելվածի օգտագործման անհնարինության:
14. Պատվիրատուին տրանսպորտային ծառայությունների մատուցման նպատակով, Իրավատերը կարող է Պատվիրատուին տրամադրել տեղեկատվություն Օգտատիրոջ գտնվելու վայրի մասին:
Վճարային տեղեկություններ
15. Լիցենզիոն պարգևատրման վճարն անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով վճարելու հնարավորություն ստանալու համար Օգտատերը կարող է իր բանկային քարտը կապել իր ID համարի հետ: Բանկային քարտի կապումն Օգտատիրոջ կողմից իրականացվում է ինքնուրույն՝ բջջային հավելվածում`նշելով հետևյալ տվյալները.
15.1. Բանկի քարտի համարը:
15.2. Բանկային քարտի գործողության ժամկետը:
15.3. Բանկային քարտի սեփականատիրոջ անունը և ազգանունը:
15.4. Բանկային քարտի պաշտպանիչ կոդը:
16. Անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով վճարումն իրականացվում է միջազգային վճարային համակարգերի կանոններին համապատասխան՝ պահպանելով վճարման կատարման գաղտնիության և անվտանգության սկզբունքները: Օգտատիրոջ կողմից տրամադրվող տվյալների անվտանգությունը ապահովվում է՝ վճարային քարտի տվյալների անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան (Payment Card Industry Data Security Standard), և ոչ ոք, այդ թվում`Իրավատերը, չեն կարող դրանք ստանալ: Բանկային քարտի տվյալների մուտքագրումը կատարվում է սպասարկող բանկի պաշտպանված վճարման էջում, որն ապահովում է ծառայությունների անկանխիկ վճարման հնարավորությունը:
17. Անձնական հաշվեհամարին գտնվող դրամական միջոցների դուրս բերման համար՝ Օգտատերն Իրավատիրոջը տրամադրում է վարկային կազմակերպությունում բացված հաշվի մասին տվյալներ և դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ այլ տվյալներ, այդ թվում՝ Օգտատիրոջ անձնական տվյալները, մասնավորապես՝
17.1. Վարկային կազմանկերպության բանկի նույնականացման ծածկագիրը:
17.2. Վարկային կազմանկերպությունում ստացողի հաշվի համարը:
17.3. Ստացողի ազգանունը, անունը, հայրանունը:
17.4. Դեբետային կամ կրեդիտային (բանկային) քարտի համարը:
18. Օգտագործողի կողմից անհատական ​​հաշվի միջոցների դուրսգրումը կատարելու համար տրամադրված տվյալները թույլ չեն տալիս Իրավատիրոջը կատարել որևէ գործողություն՝ բացառությամբ Օգտատիրոջ բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու գործողությունից:
Cookie ֆայլեր
19. Իրավատիրոջ կողմից կարող են օգտագործվել հետևյալ cookie ֆայլերը.
19.1. Խիստ անհրաժեշտ cookie: Պահանջվում է կայքում տեղաշարժվելու և հայցվող ծառայություններից օգտվելու համար: Այս տեսակի cookie- ներն օգտագործվում են, երբ օգտատիրոջ կողմից գրանցվելիս և համակարգ մուտք գործելիս: Առանց դրանց, Օգտատիրոջ կողմից հայցվող ծառայություններն անհասանելի են դառնում: Այս cookie ֆայլերը հիմնական են և կարող են լինել ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր: Առանց այս ֆայլերի կայքը պատշաճ կերպով չի աշխատում:
19.2. Շահագործվող Cookie: Հավաքագրում են վիճակագրական տվյալներ կայքի օգտագործման մասին: Այս ֆայլերը չեն ստանում Օգտատիրոջ անձնական տվյալները: Այս ֆայլերի հավաքագրած բոլոր տեղեկությունները վիճակագրական բնույթ են կրում և անանուն են: Այս ֆայլերի օգտագործման նպատակներն են.
19.2.1. Կայքերի օգտագործման վիճակագրության ստացումը,
19.2.2. Գովազդային արշավների արդյունավետության գնահատումը:
Այս ֆայլերը մշտական​​և ժամանակավոր են, ինչպես նաև կարող են լինել հիմանական և կողմնակի:
19.3. Ֆունկցիոնալ cookie: Օգտագործվում են Օգտատիրոջ կողմից տրամադրված տեղեկատվությունը (օրինակ՝ անունը, լեզուն կամ գտնվելու վայրը) հիշելու համար, Այս ֆայլերը օգտագործում են անդեմ տեղեկությունները և այլ կայքերում օգտատերերի գործողություններին չեն հետևում: Այս ֆայլերի օգտագործման նպատակներն են.
19.3.1. Տվյալների պահպանում այն մասին, թե օգտատիրոջը նախկինում որևէ ծառայություն մատուցվել է:
19.3.2. Ընդհանուր առմամբ կայքի հետ փոխգործակցության որակի բարելավում՝ ընտրած նախապատվությունների հիշման ճանապարհով:
Այս ֆայլերը մշտական​​և ժամանակավոր են, ինչպես նաև կարող են լինել հիմանական և կողմնակի:
19.4. Գովազդային cookie. Օգտագործվում են գովազդային նյութերը կառավարելու, գովազդի դիտումների քանակը սահմանափակելու, ինչպես նաև գովազդային արշավների արդյունավետությունը գնահատելու համար: Գովազդային cookie-ները տեղադրվում են երրորդ անձանց կողմից, օրինակ՝ գովազդատուների և նրանց գործակալների կողմից: Այս ֆայլերը կապված են գովազդի հետ, որը ներկայացվում է երրորդ ընկերությունների կողմից: Կարող են լինել ինչպես մշտական, այնպես էլ​​ժամանակավոր:
20. Ուղեփակել կամ ջնջել cookie ֆայլերը, ինչպես նաև սահմանափակել դրանց գործողությունները, հնարավոր է Օգտատիրոջ կողմից օգտագործվող բրաուզերի կարգավորումներում:
Օգտատիրոջ սարքավորման մասին տվյալներ
21. Իրավատերը բջջային հավելվածի միջոցով ստանում է տեղեկություններ՝ Օգտատիրոջ սարքավորման, դրանում տեղադրված հավելվածների և ինտերնետ կապի մասին: Այս կատեգորիան ներառում է տեղեկություններ՝ սարքի մոդելի, օպերացիոն համակարգի, բրաուզերի տվյալների, IP-հասցեի, նույնականացման սարքերի մասին:
22. Օգտատիրոջ սարքի վրա հավաքագրված տվյալները չեն պարունակում Օգտատիրոջ անձնական տվյալները:
23. Օգտատիրոջ սարքի մասին տեղեկատվության հավաքագրման նպատակը բջջային հավելվածն օգտագործողների ներքին հաշվառումն է, ինչպես նաև դրա աշխատանքի բարելավումը:
Բջջային կապի օպերատորի մասին տվյալներ
24. Իրավատերը, բջջային հավելվածի միջոցով, տեղեկատվություն է ստանում Օգտատիրոջը բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորի (բջջային կապի) մասին:
25. Բջջային կապի օպերատորի վերաբերյալ հավաքագրվող տվյալները չեն պարունակում Օգտատիրոջ անձնական տվյալները:
26. Բջջային կապի օպերատորի վերաբերյալ տեղեկության հավաքագրման նպատակն Օգտատիրոջ բջջային հավելվածի կարգավորումներում նրա գտնվելու վայրի երկրի և բջջային հավելվածի ինտերֆեյսի լեզվի ավտոմատ տեղադրումն է:
Պատվերների պատմությունը
27. Իրավատերը պահպանում է Օգտատիրոջ կողմից կատարված պատվերների պատմությունը, մասնավորապես՝ պատվերի կատարման սկզբի պահը, տրանսպորտի փոխանցման վայրի հասցեն, երթուղու միջանկյալ և վերջնական հասցեները, կիրառելի սակագինը, վճարման մեթոդը և Պատվիրոտուի կողմից նշված այլ տվյալներ:
28. Օգտատիրոջ կողմից կատարված պատվերների պատմության հավաքագրման նպատակը մատուցվող ծառայությունների որակի բալերավումն է՝ նախկինում տրամադրված տվյալների օգտագործմամբ պատվերի չափորոշիչների ավտոմատ լրացման միջոցով, որը հնարավորություն է տալիս կրճատել պատվերի ստեղծման վրա ծախսվող ժամանակը:
Перше замовлення вже чекає!
Зареєструйся онлайн
Це займе ~ 3 хвилини

Завантажте додаток
Проста авторизація

Ласкаво просимо!
Можна подивитися навчання і переходити до замовлень
Зручний додаток з реальними замовленнями
  • Можливість вибору вигідних замовлень
  • Уся інформація на екрані
  • Зв'язок з клієнтом за допомогою додатку
Додатку довіряють у всьому світі
25+
країн
900+
міст
5,5 млн+
завантажень
57% користувачів назвали додаток основним джерелом додаткового доходу
Корисно знати
Додаток дає можливість виконувати різні замовлення. Якщо хочете возити людей або вантажі, знадобиться автомобіль. Є робота для майстрів побутових послуг, піших кур'єрів та інших фахівців. Пройдіть швидку реєстрацію, завантажте додаток, і вам стануть доступні замовлення з тієї сфери, яку вибрали.
У додатку є інформація про замовлення, в тому числі його вартість і спосіб оплати. Багато користувачів обирають безготівковий тип розрахунків - він зручний і виконавцю, і замовнику.
Розмір комісії залежить від регіону, рекламних акцій, що проводяться, умов співпраці. Завжди є можливість працювати з мінімальним відсотком. Додаток завжди показує конкретну суму, яку ви отримаєте за замовлення.
Робота або підробіток у твоєму місті.
Приєднуйся зараз
Реєстрація