Արտոնագրային համաձայնություն
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն համաձայնագրով սահմանում է «Մաքսիմ» ծառայության (այսուհետ` Ծառայություն) տվյալների բազայի օգտագործման իրավունքների տրամադրման կարգը, որն իր մեջ պարունակում է արդիական տվյալներ ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայության, բեռնաբարձման և բեռնաթափման ծառայության առկա պահանջարկի մասին:
1.2. Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև առանձին պայմանագրով, համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենգրքի 442-րդ հոդվածի համաձայն համարվում է հրապարակային պայմանագիր և կնքվում է համաձայնագրի` https://taximaxim.am և https://taximaxim.com հասցեներով էլեկտրոնային ձևով տեղադրված պայմաններին միանալու ճանապարհով: Համաձայնագրում նկարագրված գրանցման գործընթացն անցած անձը համարվում է համաձայնագիրն ընդունած, ինչը հավասարազոր է քաղաքացիա-իրավական պայմանագրի կնքմանը` սույն փաստաթղթում նշված պայմաններին համապատասխան:
1.3. Նախքան գրանցման գործընթացն անցնելը` ուշադիր ծանոթացեք համաձայնագրի և դրան կցված հավելվածների տեքստին: Որևէ կետի հետ անհամաձայնության դեպքում անհրաժեշտ է, որ Դուք հրաժարվեք տվյալների բազայի օգտագործումից:
1.4. Համաձայնագիրը հանդիսանում է ենթալիցենզային պայմանագիր, դրա նկատմամբ կիրառվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1106-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:
1.5. Համաձայնագրի անբաժանելի մաս է հանդիսանում Ծառայության տվյալների բազայի օգտագործման կարգը, որն էլեկտրոնային տարբերակով տեղադրված է Ծառայության կայքում:
1.6. Սույն համաձայնագրի պայմանների ընդունումը նշանակում է համաձայնություն Գաղտնիության քաղաքականությանը` Taxsee Driver բջջային հավելվածի օգտագործման ժամանակ, որը տեղադրված է համացանցում https://taximaxim.am/term/policy-driver/ և https://taximaxim.com/term/policy-driver/ հասցեներով:
2. Համաձայնագրի առարկան
2.1. Համաձայնագրի պայմանների համաձայն` Ծառայությունը Գործընկերոջը տալիս է տվյալների բազայից օգտվելու իրավունք, որը պարունակում է արդիական տեղեկություններ ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայության, բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքների պահանջարկի մասին` սովորական (ոչ բացառիկ) լիցենզիայի հիման վրա: Գործընկերը պարտավորվում է Ծառայությանը վճարել վարձատրություն, համաձայնագրով կամ դրան կից հավելվածով սահմանված չափով և կարգով:
2.2. Համաձայնագրի շրջանակներում տվյալների բազա ասելով հասկացվում է կազմակերպված կառուցվածք, որն իրենից ներկայացնում է նյութերի, տեխնիկական, ծրագրային և ապարատային միջոցների ապահովման, ինչպես նաև մեթոդների և ալգորիթմների (ծրագրային ծածկագիր) ամբողջություն, որոնք ապահովում են տվյալների բազայի տարրերի փոխգործակցությունը և նախատեսված են նյութերի համակարգման, պահպանման, մշակման և ձևափոխման համար՝ տվյալների բազայի ալգորիթմների համաձայն: Տվյալների բազայի նյութերին մուտք կարելի է ստանալ Taxsee Driver բջջային հավելվածի միջոցով:
2.3. Տեղեկատվության հավաքագրման, պահպանման և համակարգման, տվյալների բազայի ձևավորման մասով Ծառայության գործունեությունը, ինչպես նաև տվյալների բազային մուտքի տրամադրման մասով Գործընկերոջ և Ծառայության միջև իրավահարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:
2.4. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին համաձայն՝ տվյալների բազայում տեղադրված տեղեկատվությունը հանդիսանում է բոլորի համար հասանելի և ազատորեն տարածվող: Տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չի հանդիսանում տարածման համար սահմանափակ կամ արգելված:
2.5. Տեղեկատվությունը, որին Գործընկերը մուտք է ստանում, կարող է օգտագործվել իր հայեցողությամբ:
2.6. Տվյալների բազան ձևավորում են հետևյալ նյութերը.
2.6.1. Արդիական տեղեկատվություն ուղևորների և բեռների փոխադրման ծառայության առկա պահանջարկի մասին:
2.6.2. Արդիական տեղեկատվություն բեռների փոխադրման ծառայության առկա պահանջարկի մասին:
2.6.3. Արդիական տեղեկատվություն բեռնման և բեռնաթափման ծառայության առկա պահանջարկի մասին:
2.7. Տվյալների բազան ձևավորող նյութերն ունեն հետևյալ բնութագիրը.
2.7.1 Տեղեկատվություն ուղևորների և բեռների փոխադրման ծառայության առկա պահանջարկի մասին.
-մեքենան ուղարկելու վայրի հասցեն,
-տրանսպորտային միջոցի կատեգորիան,
-ուղևորության ավարտի հասեցն կամ ուղևորության հեռավորությունը,
- կիրառվող սակագինը,
-ուղևորության հաշվարկային արժեքը,
-պատվերը տվողի կոնտակտային տվյալները:
2.7.2 Տեղեկատվություն բեռների փոխադրման ծառայության առկա պահանջարկի մասին.
- մեքենան ուղարկելու վայրի հասցեն,
- բեռի տեսակը,
- ուղևորության ավարտի հասեցն կամ ուղևորության հեռավորությունը
- կիրառվող սակագինը,
- ուղևորության հաշվարկային արժեքը,
- պատվերը տվողի կոնտակտային տվյալները:
2.7.3 Տեղեկատվություն բեռնաբարձման և բեռնաթափման ծառայության առկա պահանջարկի մասին:
-բեռնաբարձման-բեռնաթափման աշխատանքների կատարման հասցեն,
-բեռի տեսակը,
- պատվերը տվողի կոնտակտային տվյալները,
2.8 Տարածքը, որտեղ տրվում է տեղեկատվությունը օգտագործելու իրավունքը, Հայաստանի Հանրապետությունն է:
2.9 Տվյալների բազային մուտքն իրականացվում է Ծառայության կողմից հատուկ ծրագրի տրամադրման միջոցով` ЭВМ Taxsee Driver-ի համար ծրագիր:
3. Ծառայության կայքում գրանցվելու կարգը
3.1 Տվյալների բազային մուտք ստանալու համար անհրաժեշտ է Ծառայության կայքում գրանցման գործընթաց անցնել՝ ինքնուրույն ինտերնետի օգտագործմամբ կամ Ծառայության գրասենյակի գտնվելու վայրում:
3.2 Ծառայության կայքում գրանցումը հանդիսանում է համաձայնագրի պայմանների ամբողջական և անվերապահ ընդունում:
3.3 Գրանցումն իրականացվում է Ծառայության կայքում հատուկ ձևաթղթի լրացմամբ: Գրանցման ընթացքում Ծառայությունը կարող է պահանջել տրամադրել նշված տեղեկությունների արժանահավատությունը հաստատող փաստաթղթեր: Գրանցվելու համար՝ Գործընկերը հավելված է ներբեռնում նաև լուսանկար: Լուսանկարը ներբեռնելով Գործընկերը դրանով իսկ տալիս է իր համաձայնությունը հետագայում Ծառայությունում լուսանկարն օգտագործելու վերաբերյալ: Լուսանկարը հասանելի կլինի Ծառայության հավելվածում` Ծառայությունից օգտվող անձանց համար:
3.4 Ուսումնասիրելով ներկայացված տվյալները և փաստաթղթեր՝ Ծառայությունը քննարկում է Գործընկերոջ համապատասխանությունը Ծառայության կողմից սահմանված չափանիշներին որոշում է հաստատել կամ մերժել գրանցումը:Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների տրամադրումը չի հանգեցնում գրանցման գործընթացի իրականացման Ծառայության անվերապահ պարտավորության:
3.5 Գրանցման գործընթացն ավարտվում է օգտատիրոջ նույնականացման համարի (լոգինի) և գաղտնաբառի տրամադրմամբ, որոնք անհրաժեշտ են տվյալների բազա թույլատրված մուտքի համար: Օգտատիրոջ նույնականացման համարը (լոգինը) և գաղտնաբառը Ծառայության կողմից ուղարկվում են այն բջջային հեռախոսահամարին, որը նշվել է գրանցման գործընթացի ժամանակ:
3.6 Գրանցման գործընթացի ժամանակը Ծառայությունը պահանջում է անձնական տվյալները և փաստաթղթերը բացառապես նշված տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով և չի պահպանում գրանցման գործընթացի ավարտից հետո, բացառությամբ լուսանկարի, որը հասանելի է նաև Ծառայության օգտատերերին:
3.7 Ծառայությունը պահպանում և օգտագործում է Ծառայությունում գրանցվածների հետևյալ տվյալները՝
3.7.1. Օգտատիրոջ ծածկանունը (նիկ)` գրանցման ժամանակ նշված տառերի ցանկացած կապակցություն: Կեղծանունը նշվում է Գործընկերոջ կողմից և չի խմբագրվում Ծառայության կողմից:
3.7.2. Օգտատիրոջ նունականացման համարը (լոգին):
3.7.3. Ավտոմեքենայի մակնիշը, գույնը և պետական գրանցման նշանի թվային մասը:
3.7.4. Գրանցման ժամանակ նշված բջջային հեռախոսահամարը:
3.8 Գրանցվելով Ծառայության կայքում՝ Գործընկերը տալիս է բոլոր եղանակներով, այդ թվում` բջջային հաղորդակցման միջոցով, էլեկտրոնային փոստի տարբեր ձևերով տեղեկատվական բնույթի հաղորդագությունների, ինչպես նաև գովազդային տեղեկատվության ստացմանն իր համաձայնությունը, այն դեպքերում և այն նպատակով, երբ նման համաձայնությունը նախատեսված է գովազդի մասին օրենսդրությամբ:
4. Ծառայության վարձատրությունը
4.1 Տվյալների բազայից օգտվելու թույլտվության դիմաց Գործընկերը պարտավորվում է Ծառայությանը վճարել վարձատրություն այն չափով և կարգով, որը սահմանված է տվյալների բազայի օգտագործման կարգով:
5. Ծառայության երաշխիքները.
5.1 Ծառայությունը երաշխավորում է, որ.
5.1.1. Օժտված է իր համաձայնագրային պարտավորությունների կատարման համար իրավունքների բավարար ծավալով:
5.1.2. Կողմերի կողմից համաձայնագրի կատարումը չի հանգեցնի երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման:
5.1.3. Կապված չէ որևէ պայմանագրով, որը կարող է խոչընդոտել Գործընկերոջ կողմից համաձայնագրով սահմանված ձևով տվյալների բազայի օգտագործմանը:
5.1.4. Չի իրականացրել և չի իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք անհնարին կդարձնեն Գործընկերոջ կողմից համաձայնագրով սահմանված ձևով տվյալների բազայի օգտագործումը:
6. Տվյալների բազայից օգտվելու ձևերը և կարգը
6.1. Գործընկերը կարող է օգտագործել տվյալների բազան հետևյալ կերպ.
6.1.1. Տվյալների բազայից տեղեկատվության առանձնացում և նշված տեղեկատվության օգտագործում իր գործունեության մեջ, այդ թվում` նշված տեղեկատվությանը մուտքի տրամադրում երրորդ անձանց (իր աշխատողներին, կոնտրագենտներին և այլոց):
6.1.2. Ամբողջական կամ մասնակի վերարտադրություն՝ ցանկացած ձևով և ցանկացած միջոցներով:
6.1.3. Փոփոխություն, այդ թվում` տվյալների բազայի թարգմանություն մի լեզվից մյուսի:
7. Կողմերի իրավունքները և պարտականությունները
7.1. Ծառայությունն իրավունք ունի.
7.1.1. Գործընկերոջից պահանջել տվյալների բազայի՝ համաձայնագրով նախատեսված կարգով և միջոցներով օգտագործում:
7.1.2. Երրորդ անձանց հետ կնքել տվյալների բազայի օգտագործման իրավունքի փոխանցման սույն համաձայնագրին նույնական պայմանագրեր, այդ թվում՝ այն նույն տարածքում, որտեղ տվյալների բազայից օգտվելու իրավունքը տրված է Գործընկերոջը:
7.1.3. Կասեցնել Գործընկերջը մուտքի հնարավորությունը տվյալների բազա` նրա կողմից վարձատրության կարգի և ժամկետների խախտման դեպքում:
7.1.4. Կասեցնել Գործընկերոջ մուտքի հնարավորությունը տվյալների բազա այն դեպքում, եթե Ծառայությունը ստացել է փաստեր տվյալների բազայում պարունկավող տեղեկատվության հակաիրավական օգտագործման մասին: Տվյալների բազա մուտքի հնարավորությունը կասեցվում է օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման հիման վրա, որով սահմանվել է Գործընկերոջ կողմից խախտման փաստը: Նշված փաստաթղթերը պետք է լինեն կամ բնօրինակ կամ համապատասխան նոտարի կողմից հաստատված պատճեն: Գործընկերոջ մուտքը տվյալների բազա մնում է կասեցված մինչև նրա կողմից հայտնաբերված խախտումների վերացումը:
7.2 Ծառայությունը պարտավոր է.
7.2.1. Համաձայնագրի գործողության ողջ ընթացքում ապահովել տվյալների բազայի անընդհատ և անխափան աշխատանքը:
7.3. Գործընկերն իրավունք ունի.
7.3.1. Տվյալների բազան օգտագործել համաձայնագրով նախատեսված ձևերով և կարգով:
7.3.2. Ծառայությունից պահանջել անհապաղ վերացնել բոլոր հանգամանքները, որոնք խոչընդոտում են տվյալների բազայի օգտագործմանը:
7.4. Գործընկերը պարտավոր է.
7.4.1. Վարձատրել Ծառայությանը տվյալների բազայի օգտագործման կարգով սահմանված կարգով և ժամկետներում:
7.4.2. Գործընկերը Ծառայությանը տվյալների բազայի օգտագործման մասին հաշվետվություններ չի ներկայացնում:
8. Կողմերի պատասխանատվությունը.
8.1. Համաձայնագրի պայմանները խախտելու դեպքում կողմերը կրում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
9. Վեճերի լուծման կարգը.
9.1. Կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները համաձայնագրից ծագած ցանկացած վեճի և տարաձայնության խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորման համար:
9.2. Պահանջներին պատասխանելու և տարաձայնություների և վեճերի խաղաղ կարգավորման համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը չպետք է գերազանցի պահանջների ստացումից հետո 7 աշխատանքային օրը` Կողմերի կողմից նման պահանջների ստացման և նշված փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության ծագման պահից սկսած:
9.3. Եթե կողմերը բանակցությունների միջոցով վեճի կամ տարաձայնության շուրջ պայմանավորվածություն ձեռք չեն բերում, ապա վեճը կամ տարաձայնությունը կշարունակվի քննվել Ծառայության գտնվելու վայրի դատարանում:
10. Հատուկ պայմաններ.
10.1.  ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1139-րդ հոդվածի համաձայն՝ հարակից իրավունքների իրականացման համար որևէ ձևականություն չի պահանջվում, ինչով պայամանավորված Գործընկերոջը՝ համաձայնագրով սահմանված իրավունքների տրամադրումը ենթակա չէ պետական գրանցման: 
10.2. Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով՝ Կողմերը պայմանավորվում են, որ չեն պահանջելու միմյանցից կատարված Աշխատանքների վերաբերյալ երկկողմանի ակտի տրամադրում և (կամ) կնքում:
10.3. Համաձայնագրի անբաժան մասն է կազմում տվյալների բազայի օգտագործման կարգը:
10.4. Համաձայնագրի պայմանները կիրառելի են այն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր անցել են գրանցումը Ծառայության կայքում, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև առանձին պայմանագրով: Կողմերի միջև առանձին պայմանագրի կնքման դեպքում Կողմերի իրավահարաբերություների նկատմամբ կիրառվում են նման պայմանագրի պայմանները:
Ծառայության տվյալների բազայի օգտագործման կանոնները:
1. Հասկացություններ և սահմանումներ
1.1. Տվյալների բազա՝ կազմակերպված կառուցվածք, որն իրենից ներկայացնում է նյութերի, տեխնիկական, ծրագրային և ապարատային միջոցների ապահովման, ինչպես նաև մեթոդների և ալգորիթմների (ծրագրային ծածկագիր) ամբողջություն, որոնք ապահովում են տվյալների բազայի տարրերի փոխգործակցությունը և նախատեսված են նյութերի համակարգման, պահպանման, մշակման և ձևափոխման համար՝ տվյալների բազայի ալգորիթմների համաձայն: Տվյալների բազայի նյութերին մուտք կարելի է ստանալ Taxsee Driver բջջային հավելվածի միջոցով:
1.2. Գործընկեր` անձ, որն ընդունել է սույն Համաձայնագրի պայմանները և դրա հիման վրա ստացել է տվյալների բազան օգտագործելու իրավունք:
1.3. Ծառայություն` իրավաբանական անձ, որը սույն Համաձայնագրի հիման վրա Գործընկերոջը տրամադրում է տվյալների բազայից, ինչպես նաև տվյալների բազան օգտագործելու համար անհրաժեշտ Taxsee Driver բջջային հավելվածից օգտվելու իրավունք:
1.4. Taxsee Driver բջջային հավելված` ЭВМ-ի համար նախատեսված ծրագիր, որը Ծառայության կողմից տրամադրվում է Գործընկերոջը և նախատեսված է տվյալների բազային Գործընկերոջ հեռավար մուտքի համար: Բջջային հավելվածից օգտվելու կարգը սահմանվում է կողմերի միջև առանձին համաձայնագրով:
1.5. Պատվեր` տվյալների բազան կազմող տեղեկատվություն` որոշակի տեսակի աշխատանքի կատարման պահանջարկի մասին, որը կախված պատվերի տեսակից ունի որոշակի չափանիշներ, որոնք նշված են սույն փաստաթղթում:
1.6. Պատվերի արժեք` դրամական միջոցների գումար, որը վճարվում է Գործընկերոջը պատվերը տված անձի կողմից:
1.7. Անձնական հաշիվ` հաշիվ, որի վրա ամրագրվում են Գործընկերոջ կանխավճարային վճարումները և որից կատարվում է գումարների պահումը (դուրսգրումը)՝ որպես տվյալների բազային մուտքի տրամադրման վճար: Անձնական հաշիվն ունի եզակի համար և ձևավորվում է Ծառայության կողմից:
1.8. Անձնական հաշվի հաշվեկշիռ` որոշակի ժամանակաշրջանի կտրվածքով անձնական հաշիվ մուտքագրված և դուրս գրված գումարների միջև տարբերությունը: 1.9. Պատվիրատու` Ծառայության միջոցով պատվեր կատարող ֆիզիկական անձ:
2. Ընհանուր դրույթներ
2.1. Տվյալ փաստաթուղթը նկարագրում է Գործընկերոջը տվյալների բազային մուտքի տրամադրման կարգը և պայմանները, և հանդիսանում է Գործընկերոջ և Ծառայության միջև կնքված ենթալիցենզային համաձայնագրի անբաժանելի մասը:
2.2. Տեղեկատվության հավաքագրման, պահպանման և համակարգման, տվյալների բազայի ձևավորման մասով Ծառայության գործունեությունը, ինչպես նաև տվյալների բազային մուտքի տրամադրման մասով Գործընկերոջ և Ծառայության միջև իրավահարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:
2.3. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին համաձայն՝ տվյալների բազայում տեղադրված տեղեկատվությունը հանդիսանում է բոլորի համար հասանելի և ազատորեն տարածվող: Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ տեղեկատվությունը չի հանդիսանում տարածման համար սահմանափակ կամ արգելված:
2.4. Տեղեկատվությունը, որին Գործընկերը մուտք է ստանում, կարող է օգտագործվել իր հայեցողությամբ:
2.5. Տվյալների բազան Գործընկերոջը հնարավարություն է տալիս մուտք ստանալ հետևյալ նյութերին.
2.5.1. Ուղևորների և ուղեբեռների փոխադրման ծառայության առկա պահանջարկի մասին տվյալներ:
2.5.2. Բեռների փոխադրման ծառայության առկա պահանջարկի մասին տվյալներ:
2.5.3. Բեռնաթափման և բեռնաթափման ծառայությունների առկա պահանջարկի մասին տվյալներ:
2.6. Տվյալների բազայի՝ ուղևորների և ուղեբեռների փոխադրման ծառայության առկա պահաջարկի նյութերն իրենց մեջ պարունակում են տեղեկատվություն ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպոտային միջոցի ժամանման մասին, ինչպես նաև տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցի ժամանման ժամանակի և տեղի մասին, ավտոտրանսպորտային միջոցի կատեգորիայի մասին, փոխադրման երթուղու մասին, տեղեկություն ուղևորների մասին, պատվերի արժեքը և այլ տեղեկատվություն, որի բովանդակությունը որոշվում է Ծառայության կողմից:
2.7. Տվյալների բազայի՝ բեռների փոխադրման ծառայության ոլորտում գործող պահանջարկի նյութերը իրենց մեջ պարունակում են տեղեկատվություն բեռների ստացման ժամանակի և վայրի մասին, բեռների բնութագրի, բեռնափոխադրման տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջների մասին, փոխադրման երթուղու մասին, առաքման հասցեն, տեղեկություններ կոնտակտային անձանց մասին, պատվերի արժեքը և այլ տեղեկություն, որի բովանդակությունը սահմանվում է Ծառայության կողմից:
2.8. Տվյալների բազայի՝ բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքների ծառայության առկա պահանջարկի մասին նյութերը պարունակում են տեղեկատվություն բեռնակիրների ներկայանալու տեղի և ժամանակի մասին, բեռի նկարագրությունը, բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքների արժեքը և այլ տեղեկատվություն, որի բովանդակությունը սահմանվում է Ծառայության կողմից:
3. Սույն կարգում փոփոխությունների իրականացումը
3.1. Սույն կարգում փոփոխություններն իրականացվում են Ծառայության կողմից միակողմանի կարգով՝ կայքում https://taximaxim.am և https://taximaxim.com հասցեներով համապատասխան փոփոխությունների մասին տեղեկատվության հրապարակմամբ: Նշված փոփոխություները ուժի մեջ են մտնում դրանց մասին կայքում հրապարակելուց հետո 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում:
3.2. Կարգի ցանկացած փոփոխություն ուժի մեջ մտնելու պահից սկսում է տարածվել տվյալների բազան օգտագործող բոլոր անձանց վրա, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր սկսել են օգտագործել տվյալների բազան մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը:
4. Կողմերի իրավունքները և պարտականությունները
4.1. Ծառայությունն իրավունք ունի՝
4.1.1. Գործընկերոջից պահանջել կարգի պայմանների կատարում:
4.1.2. Սույն կարգով սահմանված պայմաններով և կարգով դադարեցնել կամ ընդհատել Գործընկրոջ՝ տվյալների բազային մուտքը:
4.1.3. Փոփոխություններ մտցնել կարգում:
4.1.4. Իրականացնել Գործընկերոջ հետ հեռախոսային բանակցությունների ձայնագրություն՝ ծառայությունների մատուցման որակի ներքին հսկման նպատակով:
4.1.5. Իրականացնել կանոնակարգային աշխատանքներ՝ կապված տեխնիկական սպասարկաման և տվյալների բազայի աշխատանքում փոփոխություններ իրականացնելու հետ: Նշված աշխատանքների իրականացման ընթացքում Գործընկերոջ կողմից տվյալների բազային մուտքը կարող է կասեցվել՝ համապատասխան աշխատանքների իրականացման ժամկետով:
4.1.6. Կասեցնել Գործընկերոջ կողմից տվյալների բազային մուտքը, եթե նրա անձնական հաշվի հաշվեկշիռը զրոյական է կամ բացասական՝ մինչև Գործընկերոջ կողմից իր հաշվի լիցքավորումը:
4.1.7. Իրականացնել այլ գործողություններ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կարգի պայմաններին:
Ծառայությունը պարտավորվում է՝
4.2.1 Գործընկերոջը տրամադրել տվյալների բազային մուտք, ապահովել տվյալների բազայի աշխատունակությունը, ինչպես նաև Գործընկերոջ՝ տվյալների բազային մուտքի անընդհատությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման կանոնակարգային աշխատանքների կատարման և տվյալների բազայի աշխատանքում փոփոխությունների կատարման, ինչպես նաև տեխնիկական անսարքությունների առաջացման դեպքերի:
4.2.2 Գործընկերոջը տրամադրել տվյալների բազային մուտքի համար անհրաժեշտ բջջային հավելվածի օգտագործման իրավունք,
4.2.3 Ժամանակին հաշվառել Գործընկերոջ վճարումները նրա անձնական հաշվին:
4.2.4 Ժամանակին հայտնաբերել և կանխարգելել Գործընկերոջ կողմից տրամադրվող տեղեկատվությանը չթույլատրված մուտքի փորձերը, դրա փոխանցումը անձանց, ովքեր անմիջական կապ չունեն կողմերի իրավահարաբերությունների հետ:
4.2.5 Չփոփոխել և չխմբագրել Գործընկերոջ մասին տեղեկատվությունն առանց նրա համաձայնության:
4.3 Գործընկերն իրավունք ունի՝
4.3.1 Ծառայությունից պահանջել տրամադրել պատշաճ որակի մուտք տվյալների բազային՝ համապատասխան կարգի պայմանների, ներառյալ՝ տեխնիկական և խորհրդատվական սպասարկումը:
4.4 Գործընկերը պարտավոր է
4.4.1 Կատարել ընդունված պատվերը՝ դրա պայմաններին համապատասխան:
4.4.2 Իրականացնել տվյալների բազային մուտքի տրամադրման ծառայությունների վճարում՝ կարգով սահմանված չափով:
4.4.3 Ծառայության կողմից Պատվիրատուների օգտին որևէ վճարման կատարման դեպքում՝ պայմանավորված Գործընկերոջ (նրա աշխատակիցներ և/կամ կոնտրագենտների) կողմից ծառայությունների տրամադրման ոչ պատշաճ որակով, Գործընկերը պարտավորվում է Ծառայությանը փոխհատուցել դրա հետ կապված վնասները: Նշված փոխհատուցումը կատարվում է Գործընկերոջ անձնական հաշվից դրամական միջոցների դուրսգրման միջոցով:
Գործընկերոջ կողմից այնպիսի գործողությունների կատարման դեպքում, որոնց համար Ծառայության կանոններով նախատեսված են տուգանքային սանկցիաներ, Գործընկերոջ անձնական հաշվից հօգուտ Ծառայության դուրս են գրվում դրամական միջոցներ նախատեսված սանկցիաների սահմաններում: Խախտումների և Գործընկերոջ նախատեսված պատասխանատվության ցանկը տեղադրված է Taxsee Driver բջջային հավելվածում:
Դրամական միջոցներ անբավարարության դեպքում, հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված տուգանքային սանկցիաները հանդիսանում են Գործընկերոջ դեբիտորական պարտք, որը մարվում է առաջնային կարգով՝ Գործընկերոջ կողմից իր անձնական հաշվի լիցքավորման դեպքում:
4.4.4 Ծառայությանը նախապես տրամադրված հաշվառման տվյալների փոփոխման, ինչպես նաև պատվերների կատարումն անհնարին դարձնող հանգամանքների առաջացման դեպքում՝ այդ մասին անմիջապես ծանուցել Ծառայությանը:
5. Պատվերի արժեքի որոշման կարգը
5.1 Պատվերի արժեքը որոշվում է Գործընկերոջ կողմից:
5.2 Գործընկերը Ծառայությանն է փոխանցում իր կողմից կիրառվող սակագների տվյալները: Ծառայությունն իրականացնում է պատվերի արժեքի հաշվարկ՝ ելնելով Գործընկերոջ տրամադրած տվյալներից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ պատվերի չափորոշիչները:
5.3 Պատվիրատուի և Գործընկերոջ միջև անկանխիկ վճարման հաշվարկների դեպքում Ծառայությունը հանդես է գալիս որպես Գործընկերոջ գործակալ, որը հանդես է գալիս Գործընկերոջ անունից և նրա հաշվին` Պատվիրատուի դրամական միջոցների ընդունման մասով: Ծառայությունն իր վրա է վերցնում Գործընկերոջ գործակալի պարտականությունները միայն Պատվիրատուի դրամական միջոցների ընդունումն ապահովելու մասով:
6. Ծառայության պարգևատրման չափը և հաշվարկման կարգը
6.1 Տվյալների բազային մուտքի տրամադրման համար Ծառայության պարգևատրման չափը որոշվում է Գործընկերոջ եկամտից (շահույթից) տոկոսային հատկացումների ձևով:
6.2 Ծառայության պարգևատրման չափը կազմում է Գործընկերոջ կողմից կատարման ընդունած յուրաքանչյուր պատվերի արժեքի 10 (տասը) տոկոսը:
6.3 Պարգևատրման չափը կարող է կրճատվել Ծառայության կողմից պրոմոակցիաների անցկացման շրջանում: Այդ դեպքում պարգևատրման չափի կրճատումը իրենից ներկայացնում է Ծառայության կողմից տրամադրվող զեղչ: Զեղչի չափը, ինչպես նաև դրա ստացման համար հիմնավորումները սահմանվում են համապատասխան պրոմոակցիայի պայմաններով:
6.4 Ծառայության պարգևատրման չափը կարող է փոփոխվել միակողմանիորեն՝ գործող կարգում փոփոխություններ մտցնելու միջոցով և https://taximaxim.am ու https://taximaxim.com կայքերում կատարված փոփոխությունների հրապարակմամբ: Ծառայության պարգևատրման չափի փոփոխման մասին Գործընկերը ծանուցվում է Taxsee Driver բջջային հավելվածի միջոցով:
6.5 Պարգևատրման վճարումը իրականացվում է կանխավճարային համակարգով՝ Գործընկերոջ կողմից անձնական հաշվին դրամական միջոցների փոխանցման միջոցով՝ Գործընկերոջ կողմից ինքնուրույն որոշված չափով:
6.6 Ծառայությունների վճարումը կատարվում է Գործընկերոջ անձնական հաշվից դրամական միջոցների դուրսգրման ճանապարհով՝ պատվերը կատարման ընդունելու պահին պարգևատրման չափին հավասար չափով:
6.7 Անձնական հաշվի համալրումն իրականացվում է կանխավճարային վճարումների կատարմամբ՝ բանկային քարտերի, ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ հաշվարկային հաշվին դրամական միջոցների փոխանցմամբ կամ Ծառայության դրամարկղ մուտքագրմամբ:
7. Կողմերի պատասխանատվությունը
7.1 Ծառայության պատասխանատվությունը.
7.1.1 Ծառայությունը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների կտարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրեսդրությանը համապատասխան:
7.1.2 Ծառայությունը պատասխանատվություն չի կրում սարքավորումների, ծրագրային ապահովման փոփոխմամբ, ինչպես նաև Ծառայության աշխատունակության ապահովման և տեխնիկական միջոցների զարգացման նպատակով իրականացվող այլ աշխատանքերի կատարմամբ պայմանավորված ծառայությունների մատուցման ընթացքում ամբողջական կամ մասնակի ընդհատումների համար:
7.1.3 Ծառայությունը պատասխանատվություն չի կրում ծրագրային ապահովման կամ Ծառայությանը չպատկանող սարքավորման խաթարման դեպքում տվյալների բազային մուտքին ընդհատումների համար:
7.1.4 Ծառայությունը պատասխանատվություն չի կրում տվյալների բազայի օգտագործման արդյունքում Գործընկերոջ կրած վնասների, բաց թողնված օգուտի համար:
7.1.5 Ծառայությունը պատասխանատվություն չի կրում Գործընկերոջ կողմից տվյալների բազայի օգտագործման արդյունքում երրորդ անձանց պատճառված վնասի համար:
7.2 Գործընկերոջ պատասխանատվությունը.
7.2.1 Գործընկերը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրեսդրությանը համապատասխան:
7.2.2 Գործընկերն ինքնուրույն է պատասախանատվություն կրում պատվեր կատարած անձի առաջ՝ այդ պատվերի պատշաճ կատարման, ինչպես նաև իր կողմից պատճառած ցանկացած վնասի համար:
7.2.3 Գործընկերը պատասախանատվություն է կրում ինչպես պատվերի կատարման հետ կապված, այնպես էլ պատվերի կատարման հետ չկապված գործողություններով երրորդ անձանց պատճառված վնասի համար: Այդ դեպքում Ծառայությունը կարող է հանդես գալ որպես միջնորդ Պատվիրատուի և Գործընկերոջ միջև՝ վեճերի արագ կարգավորման նպատակով:
8. Հատուկ պայմաններ և պատասխանատվության սահմանափակում
8.1 Ընդունելով տվյալ դրույթի պայմանները՝ Գործընկերը գիտակցում է, որ տեղեկատվությունը, որին նա մուտք է ստացել տվյալ կարգի կատարման շրաջանակներում, իր կողմից օգտագործվում է ինքնուրույն, իր շահերից ելնելով և իր պատասխանատվությամբ: Գործընկերը ծանուցված է այն մասին, որ իր կողմից տեղեկատվության ձեռնարկատիրական նպատակներով օգտագործման դեպքում, նա պարտավոր է ինքնուրույն գրանցվել որպես անհատ ձեռնակատեր կամ գործունեություն ծավալել որպես իրավաբանական անձ, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության գործող օրեսդրության պահանջների կատարումը, որը կարգավորում է ուղևորների և ուղեբեռի փոխադրման, բեռնափոխադրումների, բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքների ոլորտում գործունեությունը, ներառելով, բայց չսահմանափակվելով. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների եվ ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության 27 դեկտեմբերի 2007 թվականի N 1587-Ն որոշմամաբ, անվտանգության կարգի և աշխատանքի պաշտպանության կանոններով և նորմերով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
8.2 Ծառայությունն իր վրա չի վերցնում երրորդ անձանց կողմից Գործընկերոջը հասցված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտի, փոխհատուցման որևէ պարտավորություն:
8.3 Ծառայությունը Գործընկերոջ առջև պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց ցանկացած գործողությունների համար, որոնց արդյունքում Գործընկերոջը հասցվել է որևէ վնաս, այդ թվում՝ բաց թողնված օգուտի տեսքով:
9. Անհաղթահարելի ուժի հանգամանքներ
9.1 Կողմերին պատասխանատվությունից ազատող հանգամանք հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքը: Անհաղթահարելի ուժ ասելով տվյալ ենթակետում հասկացվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ գլխին համապատասխան սահմանված հանգամանքները:
9.2 Այն Կողմը, որ ենթարկվել է անհաղթահարելի ուժի ազդեցությանը, պարտավոր է անհապաղ գրավոր ծանուցել մյուս Կողմին անհաղթահարելի ուժի ազդեցության առաջացման, ձևի, հնարավոր տևողության և այն մասին, թե հատկապես որ պարտավորությունների կատարմանն է այն խոչընդոտում:
9.3 Կողմը, որ ենթարկվել է անհաղթահարելի ուժի ազդեցությանը և չի ծանուցել այդ մասին, հետագայում չի կարող հղում կատարել անհաղթահարելի ուժի ազդցությանը՝ որպես իրեն պատասխանատվությունից ազատող հիմնավորում:
10. Մտավոր սեփականություն
10.1 Գործընկերը սահմանափակ իրավունք է ստանում առևտրային նպատակներով «Մաքսիմ» ծառայության, ինչպես նաև Maxim® ապրանքային նշանի օգտագործման համար՝ պատվերի ձևերի գովազդի տարածման նպատակով:
10.2 Գործընկերն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել գործողություններ՝ ուղղված հեռախոսային համարի առաջխաղացմանը (գովազդին), պատվերի իրականացմանն ուղղված այլ միջոցներով, այդ թվում՝ Գործընկերոջ տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրման միջոցով: Այդ դեպքում Գործընկերն ինքնուրույն է պատասխանատվություն կրում գովազդի (այդ թվում՝ դրա բովանդակության և տեղադրման)՝ գործող օրենսդրության պահանջներին և նորմերին համապատասխանության համար:
Първата поръчка вече Ви очаква!
Регистрирайте се онлайн
Ще отнеме ~3 минути

Изтеглете приложението
Лесна авторизация

Добре дошли!
Можете да изгледате обучението и да преминете към поръчките
Удобно приложение с реални поръчки
  • Възможност за избор на изгодни поръчки
  • Цялата информация е на екрана
  • Връзка с клиента през приложението
В цял свят се доверяват на приложението
25+
страни
900+
града
5,5 млн+
изтегляния
57% от потребителите определиха приложението като основен източник на допълнителен доход
Полезно
Приложението дава възможност да се изпълняват различни поръчки. Ако искате да возите хора или стоки, ще Ви е необходим автомобил. Има работа за майстори за битови услуги, куриери пеша и други специалисти. Регистрирайте се бързо, изтеглете приложението и ще получите достъп до поръчките от тази сфера, която сте избрали.
В приложението има информация за поръчката, включително за нейната стойност и начина за плащане. Много потребители избират безкасово плащане - то е удобно и за изпълнителя, и за клиента.
Размерът на комисионата зависи от региона, провежданите рекламни промоции, условията за сътрудничество. Винаги има възможност за работа с минимален процент. Приложението винаги показва конкретната сума, която ще получите за поръчката.
Основна или допълнителна работа в твоя град.
Присъединете се сега
Регистрация